Միջազգային կանոնները չեն խախտվել. Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի` Ryanair-ի չվերթի հետ կապված գործողությունները |tert.am|
15:50 - 25 մայիսի, 2021

Միջազգային կանոնները չեն խախտվել. Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի` Ryanair-ի չվերթի հետ կապված գործողությունները |tert.am|

tert.am: Ryanair-ի ինքնաթիռում սպառնալիքի դեպքում վթարային վայրէջքի համար Բելառուսը տվել է անհրաժեշտ նախազգուշացումներ՝ միջազգային կանոններին համապատասխան: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե մենք ճիշտ ենք հասկացել, այնտեղ հաղորդագրություն կար որոշակի սպառնալիքի առկայության մասին, և միջազգային կանոններին համապատասխան, արվել են անհրաժեշտ նախազգուշացումները», -ասել է Պեսկովը:

Խոսնակը կարծում է, որ բելառուս դիսպետչերների գործողություններն ուղղված էին Ryanair ինքնաթիռի հնարավոր սպառնալիքը նվազագույնի հասցնելուն:

«Ընդհանուր առմամբ, կարող էր սպառնալիք լինել ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլև օդանավի վրա գտնվող բոլոր մարդկանց կյանքի համար: Այս սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար, ինչպես պնդվում է,  դիսպետչերները որոշակի գործողություններ են իրականացրել»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:

Ինչպես ընդգծել է Պեսկովը, Մոսկվան չի կարծում, որ հարկադիր վայրէջքի պատճառով «օդանավի վրա գտնվող ռուսաստանցիների կյանքը վտանգվել է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել