Դատարանը կես տարով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը |news.am|
08:56 - 16 ապրիլի, 2019

Դատարանը կես տարով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը |news.am|

news.am: Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն այսօր` ապրիլի 16-ին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել