Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական, ներազգային համերաշխությունը։ Այս մասին Վանաձորում հայտարարել է «Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես ունեմ մի ուղերձ, մեր կուսակցությունը ունի մեր ուղերձ, մեր ուղերձը հետևյալն է․ ժողովուրդ, մեզ տվեք մանդատ, մեզ լիազորեք, որ մենք համախմբենք ամբողջ քաղաքական դաշտը։ Ինչու՞ այս տեքստը և առաքելությունը չի կարող իրականացնել ուրիշ ուժ։ Որովհետև այն ուժերը, որոնք հիմա դերակատար են, մեկը մեկին թշնամի են, մեկը մեկին ոչնչացնելու համար ոչ մի ռեսուրս չեն խնայում, ոչ մի սկզբունք, ոչ մի արգելք, ոչ մի բարիեր, ոչ մի ռուբիկոն, ոչ մի բան չկա, իրար ոչնչացնելու համար ամեն ինչ դրված է։ Միայն մենք ենք, որ ասում ենք, որ մենք կարող ենք ձեր տված իշխանությունով այս անհաշտ ուժերին բերել մի դաշտ և իրար հետ այս երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե այս ուժերից որևէ մեկը հաջողություն է ունենում, իմացեք, որ այսպես ասած ներհայաստանյան պատերազմները չեն դադարելու, իսկ դա ճոխություն է մեր երկրի համար»։
Մարուքյանը հավելել է, որ «Լուսավոր Հայաստանը ընտրություններին մանսակցում է համերաշխության և մյուսներին այլըտրանք լինելու օրակարգով։ «Այս քարոզարշավը նրա մասին չի, որ, օրինակ, խոսենք, ասֆալտ փռելուց։ Ֆունդամենտալ հարցը անվտանգության խնդիրն է, մեր բանակը վերականգնելու հարցն է, բայց մինչև չունենանք այն համերաշխությունը, ինչի մասին խոսում եմ, ոչ կարող ենք բանակը վերականգնել, ոչ տնտեսությունը, հազարավոր փախստականների խնդիրը լուծել, արտաքին ճակատում հանդես գալ»։
comment.count (0)