Հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել դատախազին՝ Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ
20:27 - 04 հունիսի, 2021

Հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել դատախազին՝ Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ

«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Միհրան Պողոսյանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
 
«Մասնավորապես, Միհրան Պողոսյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանք ստանալու նպատակով, ըստ առկա տվյալների, մեզ համար անհայտ անձանց կողմից պատրաստվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի «0089-ОД» կեղծ հրամանը և նույն բուհի՝ «թիվ 1427» կեղծ տեղեկանքը:
 
Նշված փաստաթղթերի կեղծ լինելը հիմնավորվում է նրանով, որ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանը հերքել է դրանց գոյությունը:
 
Նշված կեղծ փաստաթղթերով Միհրան Պողոսյանն ուզում էր հիմնավորել, որ Ռուսաստանում գտնվել է ոչ թե հետախուզումից թաքնվելու, այլ ուսման նպատակով:
 
Ընդորում, այս տեղեկանքի ֆեյք լինելը բացահայտվելուց հետո Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը մեկ այլ բուհի տեղեկանք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի իսկությունը դեռ պետք է պարզել... Բայց նախքան այդ, այդ այլ բուհի տեղեկանքի հիմման վրա Միհրան Պողոսյանն արդեն պատգամավորի թեկնածու է»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել