Միհրան Պողոսյանի՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|
10:19 - 09 հունիսի, 2021

Միհրան Պողոսյանի՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Որոշանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամից 5-ը, դեմ՝ 2:

ԿԸՀ նախագահն նիստին ասաց, որ 2021թ. մայիսի 18-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձը՝ վերջինիս վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրամանը։ Դրա հիման վրա, սակայն, նրան տեղեկանք չէր տրամադրվել։

2021թ. մայիսի 20-ին ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի՝ ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։

Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով մայիսի 22-ին հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:

Մայիսի 26-ին. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից:

ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին,որ վերոնշյալ դեպքով քրեական գործ է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածով (Ապացույցները կեղծելը) և գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

Այդ ընթացքում Պողոսյանը նաև մեկ այլ դիմում է ներկայացրել վիզաների վարչություն` այս անգամ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել