Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու |armtimes.com|
18:46 - 12 հունիսի, 2021

Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: «Կազմաքանդված պետական համակարգի վերականգնում, գերիների վերադարձ, 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրերի պարզում, Արցախի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում». ահա սա է «Հայոց Հայրենիք» կուսակցությունն առաջարկում իր ընտրողներին:

Նախընտրական քարոզարշավը կուսակցությունը իրականացնում է դեպի մարզեր այցելությունների միջոցով: Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանի խոսքով՝ կուսակցությունը ստանդարտ հավաքներ չի կազմակերպում, թիմակիցները բուկլետների և գյուղից գյուղ, տնից տուն հանդիպումների միջոցով են մարդկանց ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը:

«Հայոց Հայրենիք»-ն իր նախընտրական ծրագրում առաջարկում է Հայաստանի և Սփյուռքի ներուժի ամբողջական միավորում, գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատում, քրդերի, եզդիների մասսայական ոչնչացման ու հայրենազրկման ճանաչումը՝ որպես ցեղասպանություն: 

Արտակ Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Պարոն Գալստյան, արդեն 5-րդ օրն է, ինչ քարոզարշավը մեկնարկել է: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի մթնոլորտը: Ձեր կուսակցությունը այս ընթացքում որևէ խոչընդոտի հանդիպել է:

- Մեր կուսակցությունը հավաքներ չի կազմակերպում, քանի որ դրա կարիքը չկա: 26 ուժ է մասնակցում ընտրություններին, պատկերացրեք ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ որ միանգամից 26 ուժ է իր հետ խոսում, այդ մարդը ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ: Այդ պատճառով մենք աշխատում ենք այցելությունների միջոցով հանդիպել մարդկանց հետ: Միջադեպի արդեն հանդիպել ենք. երբ Լոռու մարզում իրականացնում էինք քարոզարշավ, միկրոավտոբուս եկավ՝ «Ապագա կա պաստառով», մի անձնավորություն իջավ և հարձակվեց մեր կին թեկնածուներից մեկի վրա: Ոստիկանները ժամանակին արձագանքեցին, և այդ մարդը տեղափոխվեց բաժին:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել