«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքն անդրադարձել է սոցիալական աջակցության, աշխատանքի, ժողովրդագրության, ընտանիքի ինչպես նաև կանխարգելիչ առողջապահության և ապահովագրված առողջության թեմաներին՝ մասնավորապես, նշելով․
«Սոցիալական աջակցություն, աշխատանք, ընտանիք և ժողովրդագրություն
Ծայրահեղ աղքատության հաղթահարում, կրթական բարեփոխումների միջոցով բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և իրականացնել բարձր աշխատավարձերի քաղաքականություն՝ բարեփոխելով ընտանիքի անապահովության գնահատման համակարգը։
Երեխաների ծննդով և դաստիարակությամբ պայմանավորված նպաստների համակարգի կատարելագործում, պարբերաբար վերանայում և ինդեքսավորում, պրոգրեսիվ սանդղակով վճարվող ընտանեկան հավելավճարների համակարգի ներդնում, բազմազավակ ընտանիքներին սոցիալական երաշխիքների տրամադրում։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի զարգացում, մարզային ՆՈՒՀ-երի վարձավճարների փոխհատուցում և ՆՈՒՀ-երի աշխատաժամանակի երկարացում, երեխա խնամող ծնողների համար լրացուցիչ աշխատանքային արտոնությունների և երաշխիքների սահմանում։
Կանխարգելիչ առողջապահություն և ապահովագրված առողջություն
Կանխարգելիչ առողջապահություն՝ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման նպատակով կանխարգելիչ հետազոտությունների ու վաղ ախտորոշման և ժամանակին պրոֆիլակտիկ պատվաստումների ապահովման միջոցով։
Առողջապահության ֆինանսավորման կոմբինացված և բազմակոմպոնենտ համակարգի ներդրում՝ պետական սուբսիդավորումից մինչև առողջապահական ապահովագրության բազմազանեցված գործիքակազմով, ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվող հիվանդությունների ցանկի ընդլայնում, հստակեցում և առավելագույն ծածկույթի ապահովում»։
comment.count (0)