ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ֆոլիոն մահվան սպառնալիքներ է ստանում՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցած միջադեպի պատաճառով, հայտնում է Panorama.am-ը ֆրանսիական La Depeche կայքի վրա հղումով։
Նշվում է, որ ԽՎ նիստի ժամանակ, որը վարում էր Ֆիլիպ Ֆոլիոն, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հարձակում են գործել Ֆրանսիայի նկատմամբ՝ մեղադրելով Ռուանդայում ցեղասպանության մեջ ու հայերի ցեղասպանության ճանաչումն անվանելով «պոպուլիստական» քայլ։
Ֆրանսիայի պատվիրակությունը, ի նշան բողոքի, լքել էր դահլիճը։
Ֆիլիպ Ֆոլիոն միջադեպի մասին գրառում էր արել թվիթերում, որը, ինչպես նա է ասել, ունեցել է 115 հազար դիտում (իր թվիթների միջին դիտողականությունը եղել է 1500-ից 5000) ու բազում մեկնաբանություններ՝ սպառնալիքներով, անգամ մահվան։ Մեկնաբանությունների մեծ մասը եղել է թուրքերեն։
Պատգամավորը նաև նշել է, որ անգամ օդանավակայանում, երբ մարդիկ ճանաչել են նրանց՝ վիրավորել են։ Ֆոլիոն նշել է, որ շարունակում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում իր պլանավորված աշխատանքները։
comment.count (0)