Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց
11:49 - 09 հուլիսի, 2021

Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանում մեկնարկել է  խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Նիստին զուգահեռ ՍԴ-ի առջև հավաք է անցկացնում «Հանուն Հանարապետության» կուսակցությունը։

«Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ են բերված։

«Այս Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետև մի անգամ այս Սահմանդրական դատարանը Քոչարյանին մարտի 1-ի գործով պատասխանատվությունից է ազատել»։

Բաբաջանյանն ընդգծեց, որ իրենց այս հավաքը արվել է ի պաշտպանություն ժողովրդավարության։ «Թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի կամքն է, ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքն է, և մենք պահանջում ենք նաև դատարանի, նաև քաղաքական մյուս սուբյեկտներին հարգել այս արդյունքը և երկիրը անընդհատ ցնցումների և լարումների մեջ չպահել»։

Հիշեցնենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները Սահամանդրական դատարան են ներկայացրել ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ։ ՍԴ-ն որոշել է միավորել դիմումները, և դրանք քննել այսօրվա նիստի ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել