«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին
11:45 - 15 հուլիսի, 2021

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հուլիսի 15-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։

Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին», -գրել է Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել