Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկեղծ ասած ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում շարունակվում են փողոցներ փակվել։ Տեսնում եմ, որ շատերը դեռ չեն հասկացել ու, մինչև սեփական փորձով չհամոզվեն, չեն էլ հասկանա, որ փողոց փակելով կառավարություն չեն դառնում։ Չեն հասկանա, որ ուժի աղբյուրը գիտակցված իրավունքն ա, ոչ թե զոռբայությունը։ Չեն հասկանա, որ անցած տարվա ապրիլ-մայիսի հաջողությունը ոչ թե Նիկոլի ֆենոմենալությունից ա, այլ մարդկանց իրավունքի մասին պատկերացումների արդյունք։
Չեն հասկանա, որ եթե գործողություններիդ տակ իրավական համոզիչ փաստարկներ չկան, ուզում ես հազար հոգով առավոտից դուրս արի, երեկոյան հոգնած ու արդյունքի չհասած խելոք տուն ես գնալու։ Ուզում ես տաս տարի ամեն հաց ուտելուց առաջ ու հետո փողոց փակի, եթե տակդ կեղտ կա, հարցը սխալ ա ձևակերպած կամ սխալ հարց ա ձևակերպած, ՄԻԱՑԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ կոչը չի աշխատելու։ Թող փակեն էնքան, մինչև "փողոց փակելով իշխանություն դառան" ծայրից ծայր հիմարություն հանդիսացող դիսկուրսը դուրս գա դրա կրողների միջից ու սկսենք էական բաների մասին խոսալ»։
comment.count (0)