ԱՄՆ-ն կմիանա Դոնբասում հակամարտության կարգավորմանը |azatutyun.am|

azatutyun.am: Դոնբասում զինված հակամարտության կարգավորումը կքննարկվի ոչ միայն «նորմանդական ձևաչափով», այլև ԱՄՆ-ի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը աշխատանքին միացել է երկու երկրների նախագահների հանդիպման օրվանից:

ԱՄՆ -ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Վաշինգտոնում սեպտեմբերի 1 -ին: Ի թիվս այլ թեմաների՝ նրանք քննարկել են անվտանգության և պաշտպանության հարցեր, այդ թվում՝ «ռուսական ագրեսիային հակազդելու» հարցը:

Նշենք՝ «Նորմանդական քառյակում» ընդգրկված են Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով