Պակիստանի զինվորականները Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր գնդակոծել
09:47 - 28 փետրվարի, 2019

Պակիստանի զինվորականները Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր գնդակոծել

Պակիստանի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը ու Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր գնդակոծել: Այս մասին հայտնում է Asian News International-ը:

Գործակալության տեղեկությունով՝ միջադեպը տեղի է ունեցել Պունչ շրջանում: Նշվում է, որ հնդկական բանակը պատասխանել գնդակոծությանը:

Փետրվարի 27-ին Պակիստանի բանակը հայտնել էր, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 2 օդանավ խոցվել են Պակիստանի օդային տարածքում: Պակիստանի ԱԳՆ-ում օդային հարվածը պատճառաբանել էին ինքնապաշտպանության պատրաստականությունը ցուցադրելով:

Սպիտակ տունը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել ապաէսկալացիայի հստակ քայլեր ձեռնարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել