hetq.am: Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու նախագծին։ Այդ մասին հայտնում է Moldpres-ը։
Վարչապետ Նատալիա Գավրիլիցան, ելույթ ունենալով խորհրդարանի պատգամավորների առաջ, հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը տեխնիկական որոշում է, որը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակի առաջացման ժամանակ այլընտրանքային աղբյուրներից գնել բնական գազի անհրաժեշտ ծավալներ։
Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է 30 օրով։ Ընդորում, ՏԻՄ ընտրությունների վրա, որոնք կկայանան նոյեմբերի 21-ին, այն չի ազդի։ Պատգամավորներն կողմ են քվեարկել համապատասխան փոփոխությանը։
Մոլդովան և «Գազպրոմ»-ը դեռևս չեն կարողանում համաձայնեցնել այդ երկիր ռուսական գազի ներկրման անհրաժեշտ պայմանները։ Մոլդովայի վարչապետը նշել է, որ հոկտեմբերին Ռուսաստանից ներկրվել է գազի անհրաժեշտ ծավալներից 30 % պակաս։ Մինչև հոկտեմբերի վերջ, քանի դեռ ընթանում են բանակցությունները, Մոլդովան գազը գնում է շուկայական գնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարելով 790 դոլար։
Շարունակությունը՝ hetq.am-ում։
comment.count (0)