ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը․ Ջեյմս Ապատուրայ
08:17 - 12 մարտի, 2019

ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը․ Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում ընթացող կոնֆերանսում։

Կոնֆերանսը տեղի է ունենում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

ՆԱՏՕ ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահելու եւ հանրապետությունում խաղաղ գործընթացների առիթով։ «Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ է, իսկ տարածաշրջանը կարեւոր է դաշինքի համար»,- նշել է Ապատուրայը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը դաշնակիցներ ընտրելու հարցում՝ լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական։ «Մենք խնդիր չենք տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ։ Այս հարցը երեկ քննարկվել է նախագահի եւ վարչապետի հետ։ ՆԱՏՕ-ում կարծում են, որ դաշինքի հետ համագործակցությունը բարձրացնում է տարածաշրջանի անվտանգությունը»,- նկատել է Ջեյմս Ապատուրայը։

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել