Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպան
18:27 - 12 նոյեմբերի, 2021

Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու  մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է հրամանագրում։ 

Սոս Ավետիսյանը 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել