Նորատուսի թիվ 19/19 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեարկությունը կատարում էր քվեախցիկից դուրս․ հանձնաժողովի անդամի զգուշացումից հետո խախտումը շտկվեց
10:29 - 05 դեկտեմբերի, 2021

Նորատուսի թիվ 19/19 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեարկությունը կատարում էր քվեախցիկից դուրս․ հանձնաժողովի անդամի զգուշացումից հետո խախտումը շտկվեց

Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի թիվ 19/19 ընտրատեղամասում ժամը 10:15-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1284 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 42-ը։ 

Ընտրողներից մեկը քվեարկությունը կատարում էր քվեախցիկից դուրս, սակայն հանձնաժողովի անդամի զգուշացումից հետո խախտումը շտկվեց։ 

Այս տեղամասում հանձնաժողովի նախագահը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է, քարտուղարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 130 կուսակցություն (4190 թեկնածու)։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել