tert.am: Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ մարդասիրական խնդիրների լուծման վրա, ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ի լրումն կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման՝ միաժամանակ մարդասիրական խնդիրների հաջող լուծման վրա», - հինգշաբթի օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների առաջ ճեպազրույցում ասել է Գերասիմովը։
Այդ խնդիրներից գլխավորը նա անվանել է «տարածքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, մահացածների մարմինների որոնումը, մարդասիրական պարագաների առաքման անվտանգությունը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»:
comment.count (0)