Լիբանանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին դեպքերը |armenpress.am|

armenpress.am: Լիբանանում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու նմուշի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օմիկրոն շտամը:

«Երկու պացիենտները գտնվում են տնային մեկուսացման մեջ, նրանց մոտ դրսևորվում են թեթև ախտանշաններ»,- հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև