Մշակույթի նախարարության հայտարարությունը Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին
17:01 - 29 մարտի, 2019

Մշակույթի նախարարության հայտարարությունը Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները:

Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում մաեստրո Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքի և նվիրումի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել