Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում
14:20 - 22 դեկտեմբերի, 2021

Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ հեղափոխության արժեքների ու ինստիտուցիոնալության դեմ հաղթարշավը անցել է նաև քրեական օրենսգրքի արգելքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով.

1. Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով:

2. Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել