Սյունիքի մարզի Տեղ համայնքի գերեվարված բնակչին ադրբեջանական կողմը երեկ երեկոյան վերադարձրել է։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։
«Բնակիչը վերադարձվել է ռուսական կողմի միջնորդությամբ և մեր սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից և մեր ջանքերով»։
Համայնքապետի խոսքով՝ բնակչի վրա բռնության հետքեր չեն եղել։
Ըստ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակման՝ ադրբեջանցիները առևանգել էին բնակչի ոչխարներին․ «Ոչխարները հետ չեն բերվել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ թվում է՝ այսօր, վաղը հետ կբերենք»,-նշեց համայնքապետը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ահազանգ էր հասցեագրվել այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։
comment.count (0)