Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել |tert.am|
13:34 - 24 հունվարի, 2022

Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել |tert.am|

tert.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Վիեննան կգնա նման քայլի, եթե Ուկրաինայում փոխվի սպառնալիքը կամ անվտանգության իրավիճակը։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիևից դիվանագետների տարհանման հատուկ պատճառներ չկան և հորդորել էր չդրամատիզացնել իրավիճակը։

Մինչդեռ Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ռազմական ներխուժման մասին լուրերի ֆոնին։

«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի: Բրիտանական դեսպանատունը մնում է բաց և կշարունակի իրականացնել հիմնական աշխատանքները», - ասվում է դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել