tert.am: Իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ քողարկված կապ չեմ ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իշխանություններն իրեն հորդորել են մանդատը վայր դնել, դուրս գալ քաղաքականությունից, փոխարենը քրեական գործի հետ կապված հանգիստ կթողնեն։
«Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ, էդ ամենը մտացածին հերյուրանքներ են»,-ասաց նա։
Արմեն Չարչյանն ասաց, որ կալանքը չի փոխել իր մոտեցումները, աշխարհայացքը։
Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա Չարչյանն ասաց․
«Բացարձակ ապօրինություն էր, որի մասին վկայում է ՍԴ որոշումը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը ՝ առողջական վիճակից ելնելով»,-նկատեց նա։
comment.count (0)