Ամրամ Մակինյանը հայտնեց, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար |tert.am|
16:21 - 09 փետրվարի, 2022

Ամրամ Մակինյանը հայտնեց, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար |tert.am|

tert.am: Այս տարվա հունվարին վարույթ իրականացնող մարմնին նամակ եմ ուղարկել, որտեղ ցույց եմ տվել, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ամրամ Մակինյանը։

«Փաստաթղթավորված ներկայացրել եմ 22 չարտերային թռիչք, որոնք իրականացվել են 2006-2015թթ. ընթացքում և որոնք կազմակերպվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի`այլ երկրներ տեղափոխման համար։ Խնդրել եմ քննիչին պարզել` այս թռիչքների համար ՀՖՖ-ն մեկ դրամ ծախս կատարե՞լ է, թե՞ ոչ, որ Հայրապետյանին մեղադրում են 18 մլն դրամի վատնում կատարելու մեջ։

Անձը կազմակերպել է 22 չարտերային թռիչք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումարի մասին է խոսքը։ Խնդրել եմ պարզել, թե ով է վճարել ֆուտբոլի հավաքականի արտասահմանից հրավիրված մարզիչների ու իր թիմի աշխատավարձերը, այս ամենը վճարվել է Հայրապետյանի հաշվին, չի կարելի մարդուն մեղադրել 18 մլն վատնելու մեջ, երբ այդ մարդը կազմակերպում է 22 չարտերային թռիչք։ Միայն Հենկ Վիսմանը Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից որպես աշխատավարձ վարձատրվել է 96.000 դոլար։

Ավելին ասեմ, Հայրապետյանի անձնական միջոցներից ՀՖՖ-ի հաշիվներին և դրամարկղ մուտքագրվել է 228 մլն դրամ և 103 հազար ԱՄՆ դոլար որպես նվիրատվություն։ Մենք խնդրել ենք քննիչին հարցաքննել ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին և պարզել` Հայրապետյանի անձնական միջոցներից իրենց պարգևավճարներ տրվե՞լ են, թե՞ ոչ, ընդ որում՝ ամեն խաղից հետո, հանդերձարանում։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել