Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|
21:40 - 13 փետրվարի, 2022

Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

hetq.am:  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջին անգամ ակնարկել է Բուդապեշտի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին։ Համապատասխան հայտարարությունը աջ պոպուլիստական «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդն արել է շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ Օրբանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ այդպիսով սկսելով կառավարության ղեկավարի պաշտոնին վերընտրվելու իր քարոզարշավը։ 

Քաղաքական գործչի պնդմամբ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում, ըստ Վիկտոր Օրբանի, միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։ 

Իր մեկնաբանությունն Օրբանն արել է մի քանի օր առաջ այն բանից, երբ ԵՄ դատարանը պետք է որոշում կայացնի Եվրամիության իրավունքի գերակայության նոր մեխանիզմի վերաբերյալ՝ ի պատասխան Հունգարիայի և Լեհաստանի հայցերի։ Նախատեսվում է, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 3-ին։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

Լուսանկարը՝ John Thys/Pool/AP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել