Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|
17:02 - 15 փետրվարի, 2022

Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

factor.am: Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, որոնք նախատեսում են ուղիղ երկխոսություն Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև, այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։

«Մենք վերահաստատեցինք, որ Մինսկի միջոցառումների փաթեթի ամբողջական և հետևողական իրականացումն այլընտրանք չունի, և հուսով ենք, որ ներկայիս նախագահությունը (ԵԱՀԿ), այդ թվում՝ Ուկրաինայում և Կոնտակտային խմբում իր հատուկ ներկայացուցչի միջոցով կնպաստի այդ ուղղությամբ տեղաշարժին»,- ասել է ռուսաստանցի նախարարը։ Նրա խոսքով՝ կարևոր է ապահովել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությունը։

«Անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կողմից իրավիճակի մշտադիտարկման անաչառությունը։ Մենք կառույցի ղեկավարությունից ակնկալում ենք Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ կառուցողական աշխատանքային համագործակցություն, ինչպես պահանջում է այդ առաքելության մանդատը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել