«Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից |civilnet.am|
21:36 - 15 փետրվարի, 2022

«Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից |civilnet.am|

civilnet.am: Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառել է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ավստրիական Doppelmayr ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև խաղատուն։ Հայաստանում շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը սահմանում է, որ խաղատան գործունեություն կարող է ծավալվել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում ու Մեղրիում։ Բացառություն կարող է լինել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը։ «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ի դեպքում ծրագիրը չի հասնում 40 միլիարդի, իսկ ծրագրի համար ընտրված տարածքն Ապարանում է։

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել