armtimes.com: «Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, տեղեկությունը սուտ է։ Մենք սովոր ենք, որ ամեն անգամ շահարկում են Խաչատուր Սուքիասյանի անունը»:
Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մեղրիում Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, թե Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի փակվելուց հետո այնտեղ Խաչատուր Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:
comment.count (0)