Զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ԶՈՒ պաշտոնյաներ
16:01 - 24 փետրվարի, 2022

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ԶՈՒ պաշտոնյաներ

Նախագահի հրամանագրով Արթուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից: Եվ նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Առուշանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Հիշեցնենք, որ պաշտոններից ազատվել են նաև ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել