Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ հանդիպելու դեսպան Ալեքսանդր Ավդեևի հետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Հռոմի պապը գնացել է անձամբ տեղեկանալու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում էր անձամբ տեղեկանալ Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին»,- ասել է դեսպանը։
Նա մատնանշել է, որ որոշ լրատվամիջոցների կողմից տրված տեղեկությունները, թե վեհափառը «միջնորդություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում», չի համապատասխանում իրականությանը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հռոմի պապը այցելել է Ռուսաստանի դեսպանատուն։
comment.count (0)