armenpress.am: Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:
Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադում:
Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախկին նախագահի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին է:
Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:
comment.count (0)