ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ:
Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները:
Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը:
Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»:
Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»:
Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել:
Լուսանկարը՝ Reuters-ի
comment.count (0)