Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները
17:50 - 01 մայիսի, 2022

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Առաջիկա օրերին պետք է ցույց տալ, որ էս մարդը [Նիկոլ Փաշինյանը] չունի նաև իշխանություն։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

 «Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը․ դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, ձեզանից մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու։ Հասկացե՛ք, գիտակցե՛ք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշո՛ւմ կայացրեք» ,- ասաց Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանը խոսեց նաև անելիքների մասին և հայտարարեց, թե վաղվանից ինչ քայլերի է դիմելու ընդդիմությունը։ 

  • «Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում։ Այս հրապարակում քիչ հետո կտեղադրվեն վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել,
  • վաղը առավոտ՝ ժամը 8։30-ից սկսած, մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ,
  • վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի
  • վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ,
  • կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին․ վաղվանից սկսե՛ք դասադուլ և գործադուլ,
  • Երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չեք բռնվում․ իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցներն են,
  • մենք անկարգություններ չենք անելու․ բայց պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ։
  • յուրաքանչյուրդ յուրովի դրսևորե՛ք ձեր բողոքի ակցիան, յուրաքանչյուրդ փակե՛ք ձեր հայաթի փողոցը, ձեր գյուղի փողոցը, ցո՛ւյց տվեք, որ սրանք իշխանություն չունեն։

«Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովուրդը»,- եզրափակեց Սաղաթելյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել