Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, ոստիկաններն էլ թույլ չտան` մտնի տարածք. ԱԺ պատգամավոր |shantnews.am|

15:57 - 20 հունիսի, 2019

shantnews.am: «Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները, պատգամավորը նշեց՝ նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ դատավորը պետք է ընտրվի այն կարգով, ինչ կարգով խորհրդարանում ընտրեցին Վահե Գրիգորյանին և չընտրեցին տարբեր թեկնածուների: Նա հայտնեց՝ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդպիսին է, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:

Բաղդասարյանը կրկնեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, քանի որ հասկացավ՝ այլևս ՍԴ նախագահ չէ:

Հարցին՝ հնարավո՞ր է Սահմանադրության նույն դրույթը Հրայր Թովմասյանը, օրինակ, այլ կերպ մեկնաբանի, պատգամավորը պատասխանեց.

«Հնարավոր է ամեն ինչ, բայց ի՞նչ եք կարծում՝ եթե Սահմանադրության մեջ գրած է «ՍԴ դատավոր», գրած է, որ ՍԴ անդամը հետայսու չի՞ կարող համարվել դատավոր, Դուք ի՞նչ եք կարծում: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել