«Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյանը՝  պատասխանելով հարցին, թե «իր դղյակն օրինակա՞ն է»
12:05 - 09 մայիսի, 2022

«Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե «իր դղյակն օրինակա՞ն է»

Հաղթանակի զբոսայգում, ուր ընդդիմադիր պատգամավորները այցելել են՝ ծաղիկներ խոնարհելու, լրագրողները ծավալուն զրույց ունեցան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Օրվա խորհրդից, ներքաղաքական մի շարք հարցեր քննարկելուց հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե լինելով պաշտպանության նախարար եւ պետական պաշտոնյա՝ ինչպե՞ս է Օհանյանին հաջողվել Վահագնի թաղամասում ձեռք բերել նման շքեղ առանձնատուն․ «Եթե ձեր կյանքը նվիրել եք բանակաշինությանը, Մոնումենտի դղյակները, Սեւանի դղյակները տեսել եք, չէ՞, բոլորը բանակաշինության համար ինչ-որ մի բան արել են, եթե կոռուպցիա չի եղե, թալան չի եղել, բա որտեղի՞ց այդ ամենը»,- հարցրեց նա։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Իսկ ես ասացի՝ չի՞ եղել կոռուպցիա, ես, օրինակ, կարող եմ ասել հետեւյալը․ դուք եւ այսօրվա իշխանությունը բանակային կյանքը վերածել եք հասարակ, կենցաղային մակարդակի եւ կենցաղային փիառի, սա մեկ։ Երկրորդ, այսօրվա իշխանությունները եւ բոլոր իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները՝ գնալու եւ պարզելու, թե ով ինչ ունի, եւ օրինական է թե ոչ, թող գնան, այդ ամեն ինչը պարզեն»։

Լրագրողի հարցին՝ հիմա իր դղյակը օրինակա՞ն է, Օհանյանը պատասխանեց․ «Ես դղյակ չունեմ»։ Ճշտող հարցին՝ Վահագնի թաղամասում չունի՞ դղյակ, Օհանյանը դարձյալ բացասական պատասխան տվեց։

Լրագրողը հետաքրքրվեց՝ չի էլ կառուցվո՞ւմ, ինչին արդեն Օհանյանը չպատասխանեց․ «Չեմ ուզում, չեմ պատասխանում, մենք այլ բանի մասին ենք խոսում»,- ասաց նա՝ հերթական անգամ շնորհավորելով Եռատոնի առթիվ եւ համախմբման կոչ անելով ժողովրդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել