Ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին |azatutyun.am|
15:25 - 13 մայիսի, 2022

Ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունն արդեն 13-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այսօր էլ Երևանի տարբեր հատվածներում շարունակվել են անհնազանդության ակցիաները։ Երիտասարդ ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին: «Ուսանո՛ղ, ոտքի՛», «Պայքա՛ր, պայքա՛ր», «Տեր ենք մեր հայրենիքին», - բացականչում էին նրանք:

Ցուցարարների մի մասն էլ փակել էր Աբովյան փողոցի մի հատվածը՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ, նրանցից 6-ը բերման է ենթարկվել։ Ճանապարհը բացվել է։

Նույն ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից ավտոերթերով իրազեկման ակցիաներ են իրականացվել։

Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը դեռ չի բացում փակագծերը՝ իշխանափոխության հասնելու դեպքում ո՞վ է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, ի՞նչ հստակ ծրագրեր ունեն։ Միայն մեկ բան է հստակ՝ խոստանում են ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կղեկավարի 1-1,5 տարի, դրանում նախատեսում են փորձառու մասնագետների ընդգրկել, առանց անուններ նշելու։ Անցումային կառավարությունից հետո նոր, ըստ ընդդիմության, իրենք խորհրդարանական ընտրություններ են անցկացնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել