Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ շվեդ դիվանագետներն Անկարայում այսօր կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ Թուրքիայի պահանջները, գրում է Reuters-ը։
«Մենք կքննարկենք [առարկությունների] ցանկը, կպարզենք մի շարք հարցեր, որոնք մեդիահաղորդագրություններում և այլ տեղերից ստացված հաղորդագրություններում անհստակ էին», - ասել է Անդերսոնը Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ։
«Ակնհայտ է, որ մենք փող չենք ուղարկում ահաբեկչական կազմակերպություններին, զենք՝ նույնպես», - ընդգծել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)