«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|
12:02 - 26 մայիսի, 2022

«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

«Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

«Ինչու մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչեն։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին» , - լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։

Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ և իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները անվստահություն են հայտնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել