tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկնել է այն տեսակետը, որ Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները կարող են հանգեցրած լինել ուկրաինական ճգնաժամի սրման: Եվրոպայում ճիզվիտական հրատարակությունների ղեկավարների հետ զրույցում, որից հատվածներ հրապարակել է la Stampa թերթը, պոնտիֆիկոսին հարցրել են հակամարտության մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Պետք է հեռանանք սովորական Կարմիր Գլխարկի սխեմայից՝ Կարմիր Գլխարկը լավն էր, իսկ գայլը՝ վատը, այստեղ չկան մետաֆիզիկական բարի և չար: Ինչ-որ գլոբալ բան է ի հայտ գալիս, որի տարրերը շատ փոխկապակցված են», - հանդիպման ժամանակ ասել է Ֆրանցիսկոս պապը։
Հռոմի պապի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից երկու ամիս առաջ ինքն ընդունել է մի պետության «շատ իմաստուն» ղեկավարի։ Վերջինս պոնտիֆիկոսի հետ կիսվել է իր մտահոգությամբ, թե ինչպես է «ՆԱՏՕ-ն առաջ է շարժվում»։
«Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ, նա պատասխանեց. «Ռուսաստանի դարպասների մոտ հաչում են։ Եվ նրանք չեն հասկանում, որ ռուսները կայսերական են և չեն թողնի, որ օտար ուժերը մոտենան իրենց»։ Նա եզրափակեց. «Իրավիճակը կարող է հանգեցնել պատերազմի»։ Դա իր կարծիքն էր»,- ասել է պոնտիֆիկոսը՝ նշելով, որ «պետության այս ղեկավարը կարողացել է կարդալ տեղի ունեցողի նախանշանները»։
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)