Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Համահայկական հիմնադրամի գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  31-րդ նիստին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն իր ելույթում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով:

«Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել անելիքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով