Մանդատը վայր դրած Արթուր Վանեցյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։
Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։
Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։
Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։
Շնորհակալ եմ», - գրել է նա։
comment.count (0)