Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան», «Բարեկամություն» կայարաններում տեխզննման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը։
«Այս կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, սակայն դրանք դեռեւս չեն բացվի։ Մնացած կայարաններում սակրավորական աշխատանքները շարունակվում են, բոլոր կայարանների մուտքերը կբացվեն զուգահեռաբար»,- նշեց Խաչատրյանը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
comment.count (0)