azatutyun.am։ Եվրամիության դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու հարցը և Եվրահանձնաժողովին հանձնարարել ուսումնասիրել նման անձնագրերով քաղաքացիների` Եվրամիություն մտնելու արգելքի հնարավորությունը։
Դեսպանները նաև քննարկել են եվրոպական նոր պատժամիջոցների սահմանման հարցն՝ ի պատասխան ռուսաստանյան իշխանությունների «անձնագրային քաղաքականության»:
Նոր պատժամիջոցներին առայժմ կողմ է միայն Եվրամիության յոթ անդամ երկիր:
Անցած ամիս Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած:
Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Պուտինի հրամանագիրն՝ այն անվանելով սադրիչ քայլ։
comment.count (0)