133 հազար դոլար՝ շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի մասնակցության նպատակով |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 133 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կհատկացնի՝ 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով։

Գումարը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ իր հերթին այն կփոխանցի «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» ՀԿ-ին։

Գործադիր ներկայացրած որոշման նախագծում գրված է, որ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի պայքարին և այդ շրջանակներում անհրաժեշտ է Արոնյանի համար նաև բազմամիջուկային համակարգիչ ձեռք բերել։ Ըստ նախարարության, նրա համակարգիչը գնվել է 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից։ Նախարարության հաղորդմամբ՝ բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիներին սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ։

Ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով