Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15:12 - 07 օգոստոսի, 2022

Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել