Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելին 2․3 անգամ, ազոտի երկօքսիդը՝ 2․6 անգամ․ ՇՄՆ
18:09 - 17 օգոստոսի, 2022

Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելին 2․3 անգամ, ազոտի երկօքսիդը՝ 2․6 անգամ․ ՇՄՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ:

Պայթյունի վայրից 10 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ:

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների օգոստոսի 16-17-ը

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։

Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։

Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել