Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ցավակցության համար
 |azatutyun.am|
13:47 - 22 օգոստոսի, 2022

Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ցավակցության համար |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին «ցավակցական անկեղծ բառերի համար»:

«Շնորհակալություն ցավակցական անկեղծ և մեծապես գնահատելի բառերի համար, թանկագին պարոն Փոխխոսնակ: Դա շատ սիրալիր է Ձեր կողմից», - Թվիթերում գրել է թուրք դիվանագետը:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը անցած շաբաթավերջին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվածների թիվը մոտենում է հինգ տասնյակին, Թվիթերում ցավակցել էր Սերդար Քըլըչին և արտգործնախարարությանը:

Օրեր առաջ էլ թուրք բանագնացն էր ցավակցել Ռուբեն Ռուբինյանին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 2-ը համարվում են անհետ կորած:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել