tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով բազմաթիվ հարցերի, ասել է՝ «Դիմադրություն» շարժումը խախտել է երկիրը հանձնելու ժամանակացույցը. այն աղետը, որն այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի շուտ, ու ավելի մեծ ծավալով, այս իմաստով, ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումները:
Նա նաև շեշտել է, որ իրենք առայժմ չեն հասել գլխավոր նպատակին՝ օրվա իշխանությունների հեռացմանը, աղետների կանխմանը:
«Բայց վստահ եմ՝ մեր բացթողումները գնահատելով և ճիշտ եզրահանգումներ անելով, հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը, կարևորն այս պահին չհուսահատվելն ու չնահանջելն է։ Իսկ ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե շոգին կամ ձմռանը պայքար չենք մղում, ապա նշեմ, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ձմռանը վրանները խփած էր, իսկ Նոր տարին էլ Հրապարակում էինք դիմավորել»,- շեշտել է Սաղաթելյանը։
Այնուհետև նա առանձնացրել է շարժման ամենամեծ և կարևոր բացթողումները․
«Պետք է արձանագրենք, որ մենք մեր երկրին սպառնացող վտանգները դեռ չենք կարողացել ամբողջությամբ հասցնել մեր ազգաբնակչությանը։ Այսինքն, Նիկոլի մեջտեղ բերած կեղծ, շինծու խաղաղության օրակարգը, որն իրականում նոր քաոսի, կապիտուլյացիայի, նոր պատերազմի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքարի օրակարգը։ Երկրորդը՝ մեր պայքարը հանուն Արցախի, դիտարկվեց որպես պայքար հանուն իշխանության, պայքար հանուն նախկինների վերադարձի, ըստ էության դա մեր բացթողումն է եղել․․․ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը, մեր պայքարը ներկայացնում է իբրև ռևանշիստներին պայքար և իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն է, որ շատ սխալ միջազգային ընկալում կա նաև մեր շարժման նկատամամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողեցել մեր շարժման մասնակիցներին, մեր պես մտածողներին, համակիրներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից»։
Խոսելով այն մասին, թե ինչ արդյունքներ է տվել «Դիմադրության» շարժումը, Սաղաթելյանն ասել է, որ ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է «Դիմադրության» շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն։
Հարցին, թե պայքարի հաջորդ փուլում կներկայացվի՞ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի անունը, Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ եթե ընդդիմությունը խորհրդարանի միջոցով գնա իմպիչմենտի ճանապարհով, ապա, օրենքի պահանջի համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին։
«Թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ։ Մենք այդ հարցից չենք խուսափում, բայց այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մյուսը՝ առաջնորդ, էն մյուսն էլ՝ ձիու վրա նստած հերոս, որը կգա ու ստեղծված իրավիճակից երկիրը դուրս կբերի, բայց ես վստահեցնում եմ, որ փրկիչներ չկան, պայքարի պատրաստ մեր հայրենակիցները պետք է գտնեն այն ուժերին, որոնք գնալու են մինչև վերջ, որոնք անձնազոհ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի, համախմբումը պետք է լինի հայրենիքի շուրջ։ Կա՞ անհրաժեշտություն թեկնածու մեջտեղ բերելու, այո՛, այս խնդիրը մեր առջև դրված է»,- ասել է նա։
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)