Եվրամիությունը կքննարկի ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին վիզաների պարզեցված տրամադրումից հրաժարումը
 |hetq.am|
12:03 - 26 օգոստոսի, 2022

Եվրամիությունը կքննարկի ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին վիզաների պարզեցված տրամադրումից հրաժարումը |hetq.am|

hetq.am: Չեխիան Եվրամիության երկրներին կառաջարկի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար շենգենյան վիզաների պարզեցված կարգով տրամադրումից։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն։

Առաջարկը կքննարկվի հաջորդ շաբաթ Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Այդ միջոցի կիրառման պարագայում փաստաթղթերի քանակը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային վիզայի համար, կմեծանա, հյուպատոսական վճարը 35 եվրոյից կհասնի 80 եվրոյի, իսկ հայտերն ավելի երկար կդիտարկվեն։

Bloomberg-ն առաջարկն անվանել է «փոխզիջումային որոշում»։ ՌԴ հետ սահմանակից ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ էստոնիան և Ֆինլանդիան, առաջարկում են ընդհանրապես դադարեցնել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Ընդ որում, Էստոնիան արդեն իսկ արգելել է էստոնական վիզաներով ռուսաստանցիների մուտքն այդ երկիր, բացառությամբ որոշակի դեպքերի։ Մյուս երկրները, այդ թվում՝ Գերմանիան և Հունգարիան, դեմ են այդպիսի սահմանափակումներին։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ մի շարք երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Եվրամիությունը ևս չեղարկել է ռուսաստանցի դիվանագետներին և գործարարներին պարզեցված կարգով վիզայի տրամադրումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել